Վերջերս Շիվանի վագրը հնդկական կենդանաբանական այգում չորս ձագ է ունեցել: Մայրն անփորձ էր ու պատահաբար սպանել է երկուսին՝ ատամները խրելով նրանց մեջ: Երրորդը նույնպես դժբախտ պատահարի հետեւանքով սատկել է: Կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են վագրից վերցնել ողջ մնացած միակ ձագին, որպեսզի փրկեն նրան: Ձագը մշտական կրծքով կերակրման կարիք ուներ, եւ աշխատակիցները որոշել են խորամանկության դիմել: Գծավոր վագրը կարող էր քույրերի ու եղբայրների պես  սատկել, եթե չլիներ Ջիմի մականվամբ շունը: Նա «որդեգրել է» ձագին, եւ այժմ սեփական ձագի նման կերակրում է, հաղորդում է « NTDTV»-ն:

Շունը վագրին իր ձագն է համարում: Նա ոչ ոքի թույլ չի տալիս վերցնել նրան, հոգ է տանում: Եթե այն լացում է, մոտ է գնում ու լիզում: Կերակրում է իր կաթով: Փոխվել է նրա վարքագիծը: Իրականում սա շատ լավ է վագրի ձագի համար, նրա առողջության ու կերակրման գործընթացի համար:

«Մենք կյանքի կոչեցինք ծրագիրը, որի շրջանակներում շանը ստիպում էին պառկել: Մենք փակում էինք բերանը եւ շան ձագին զգուշորեն փոխում վագրով, մինչ դեռ նա կերակրում էր: Այդպես էինք անում 4 օր շարունակ: Հետո հագուստը, որը հագցնում էինք վագրին, սկսեց շան նման բուրել, եւ նա սկսեց վագրի ձագին սեփականի պես ընդունել»,- հայտարարել է կենդանաբանական այգու անասնաբույժ Ուտամ Յադավը: