Հայիթիի ափերի մոտ հայտնաբերված բեկորները Քրիստափոր Կոլումբոսի նավինը չեն, ինչպես որ ենթադրել էին նախկինում, փոխանցում է Agence France-Presse-ը:

Այս մասին հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները, որոնք այդ հարցի շուրջ աշխատել են ամերիկացի հնագետների եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ:

«Անհերքելի ապացույցներ կան, որ այս նավն ավելի ուշ է կառուցվել», — հայտարարել են հետազոտողները, փոխանցում է Gazeta.ru-ն:

Կոլումբոսի առաջին ճամփորդության ժամանակ խորտակվել էր «Սանտա Մարիա» նավը: Ենթադրում էին, որ հենց դրա բեկորներն են  հայտնաբերվել: