Ֆրանսիական իշխանությունների հետ մի քանի ամիս տեւած պայքարից հետո 48-ամյա Էլիզաբեթ Լորենցն ամուսնացել է իր խորթ որդու՝ 45-ամյա Էրիկ Հոլդերի հետ: Ըստ Daily Mail-ի, հարսանիքը կայացել է հոկտեմբերի 5-ին, Ֆրանսիայի հյուսիս-արեւելյան շրջանի Դաբո գյուղի եկեղեցում:
Պարբերականի փոխանցմամբ, Լորենցը նախկին ամուսնուն՝ Հոլդերին, հանդիպել է 1989 թվականին: 1997թ. զույգը դուստր է ունեցել: 2003 թվականին նրանք ամուսնացել են, սակայն 3 տարի անց՝ բաժանվել: Նրանց դուստրը ծանր է տարել ծնողների բաժանումը: Հենց այդ ժամանակ էլ, կնոջ խոսքով, Էրիկն աջակցել է ե՛ւ իրեն, ե՛ւ իր դստերը:
Այդպիսով խորթ մոր եւ որդու հարաբերությունները վերաճել են սիրավեպի: Երբ սիրահար զույգը որոշել է պաշտոնապես գրանցել հարաբերությունները, բախվել է նման միություններն արգելող ֆրանսիական օրենսդրությանը: Սակայն նրանք կարողացել են տեղական դատարանում իրենց օգտին կայացված վճռի հասնել:
Ավելի ուշ Լորենցը նշել է, որ հույս ունի, որ իր պատմությունն օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր հայտնվել են նման իրավիճակում: Նա նաեւ հավելել է, որ իր ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ նախկին ամուսինը, աջակցել են իրեն:




























