Շրջված ոտնաթաթերով ծնված Չինաստանի բնակչուհի Վոնգ Ֆանգը նորմալ կենսակերպ է վարում: Ըստ «Mirror»-ի, կինն առողջ որդի ունի եւ ռեստորանում մատուցողուհի է աշխատում:

Նա պնդում է, որ կարող է իր շատ ընկերներից էլ ավելի արագ քայլել եւ իրեն հաշմանդամ չի զգում: Միակ բանը, որը նրան առանձնացնում է մյուսներից, այն է, որ Ֆանգը ստիպված է կոշիկը հետուառաջ հագնել:

Երբ Ֆանգը ծնվել է, բժիշկները կասկածել են անգամ, որ նա երբեւէ կկարողանա քայլել: Սակայն չինուհու ջանքերն ու բնության սխալը հաղթահարելու ցանկությունն արդյունք են տվել:

Վոնգ Ֆանգը միակ մարդը չէ, ով կարողացել է հաղթահարել հազվագյուտ հիվանդությունը եւ նորմալ կյանք վարել: Այսպես, 37-ամյա բրազիլացի Կլաուդիո Վիեյրա դե Օլիվեյրան, ով ծնվել է շրջված գլխով, շրջում է աշխարհում եւ ոգեշնչող դասախոսություններ կարդում: