ԱՄՆ-ը ճանաչում է Կիպրոսի Հանրապետության՝ իր էներգոռեսուրսների մշակման իրավունքը բացառապես իր տնտեսական գոտում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջեն Փսակիի խոսքը:

Այսպիսով, Փսակին մեկնաբանել է Թուրքիայի կողմից Կիպրոսի տնտեսական գոտու տարածք նավ ուղարկելը, որի նպատակը բնական գազի հետագա որոնումների համար սեյսմոլոգիական հետախուզությունն է:

«Մենք ճանաչում ենք Կիպրոսի Հանրապետության՝ սեփական տնտեսական գոտում էներգոռեսուրսների մշակման իրավունքը: Մենք շարունակում ենք համարել, որ նավթի եւ գազի պաշարները կղզում, ինչպես նաեւ մյուս ռեսուրսները, պետք է արդարաբար բաժանել երկու համայնքների միջեւ՝ այդ խնդրի կարգավորման շրջանակներում»,-նշել է Փսակին:
Նրա խոսքով՝ Վաշինգթոնը կարեւոր է համարում այնպիսի գործողություններից խուսափելը, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության մեծացմանը: