Ճապոնիայում թայֆունի հետեւանքով տարբեր պատահարների զոհ է դարձել 6 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Ըստ աղբյուրի՝ եւս 5 մարդ համարվում են անհետ կորած: Զոհերի ցուցակը վերջինը համալրել է 25-ամյա բուդդիստ վանականը, որը չի հասցրել դուրս փախչել սողանքի հետեւանքով փլվող տաճարից:
Բուժհաստատություն է դիմել մոտ 50 մարդ, նրանցից 15-ը եղել են ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ Ճապոնիայում «Ֆանֆոն» (լաոսերեն նշանակում է գազան) հզոր թայֆունի հետեւանքով առաջացած ջրհեղեղների ու սողանքների վտանգի պատճառով հոկտեմբերի 6-ին զանգվածային տարհանում է սկսվել: Ավելի քան 2 մլն մարդու խորհուրդ է տրվել լքել իրենց տները եւ տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր: Միաժամանակ նրանցից 50 հազարը կտարհանվի հարկադրաբար:



























