Ադրբեջանի Թովուզի շրջանի Ասրիկ-Ջիրդախան գյուղի 59-ամյա բնակիչ Բայրամ Սուլեյմանովը պայթել է ականի վրա, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային «Kepez TV» հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի՝ դա կատարվել է նախօրեին՝ Հայաստանի սահմանին կից տարածքում, որտեղ Սուլեյմանովը որոնում էր տուն չվերադարձած անասուններին:
Սուլեյմանովը պայթյունի հետեւանքով կորցրել է ոտքը եւ տեղափոխվել Թովուզի շրջանի հիվանդանոց:




























