Մի քանի օր է մնացել նախքան, ինչպես ենթադրվում էր, Հայաստանը կմտնի Եվրասիական միության կազմի մեջ, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցը դեռ օրակարգում է: Այդ մասին իր «ԵՏՄ խճճված կուրսը» հոդվածում գրում է լրագրող Քեյսի Միշելը:

Լրագրողը հիշեցնում է, որ մայիսի 29-ի գագաթաժողովի ընթացքում Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կտրուկ «արգելափակեց Հայաստանի ծրագրված անդամկցումը միությանը որպես լիիրավ անդամ»: Վկայակոչելոբ ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակը՝ Նազարբաեւը նշեց, որ Հայաստանը կկարողանա ԵՏՄ կազմի մեջ մտնել միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Ընդ որում, հեղինակն ընդգծում է, որ Ղրիմի հարցին չեն անդրադարձել:

Որոշ տեղեկությունների համաձայն, գրում է հեղինակը, Հայաստանը «կուլ է տվել» Ղազախստանը նկատողություն ու մտադիր էր ԼՂՀ-ն դուրս թողնել ԵՏՄ մաքսային սահմաններից:

«Սակայն սա ոչ միայն հակասում է Երեւանի պաշտոնական դիրքին, այլ նաեւ հայերի մեծամասնության կարծիքին եւ անտեսում է Մոսկվայի վստահեցումներն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չի խոչընդոտելու Հայաստանի անդամակցությանը»,- հավելել է լրագրողը:

Այնուհետ նա մեջբերում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսքն այն մասին, որ Հայաստանի ու ԼՂՀ միջեւ չի կարող մաքսային անցակետ լինել, քանի որ «մաքսային կետի առկայությունը նշանակում է սահմանի վերահսկողություն, իսկ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ տասնյակ ճանապարհներ կան, որոնք տեխնիկապես հնարավոր չէ վերահսկել:

Այնուամենայնիվ, լրագրողի խոսքով, Ղազախստանը պահպանում է իր դիրքերը: Հայաստանի անդամակցության մասին համաձայնության ստորագրումն արդեն մի քանի անգամ հետաձգվում է եւ հնարավոր է, որ Մոսկվան ստիպված լինի եւս մեկ անգամ հետաձգել: