Բաղդադում (Իրաք) պայթյունի հետեւանքով 13 մարդ է զոհվել, եւս 31-ը տուժել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ականապատ մեքենան, ճշտում է գործակալությունը, պայթել է Ալ-Մաշթալ շրջանում: Զոհերը մեծամասմբ քաղաքացիական անձինք էին, վնասվածքներ են շատ ոստիկաններ:

Իրաքում, նշում է աղբյուրը, պահպանվում է անկայուն իրավիճակը, որը հրահրվել է առավելապես Իսլամական պետության խմբավորման գրոհայինների լայնածավալ հարձակմամբ: Մի քանի ամիս առաջ խմբավորումըւ կտրուկ ակտիվացել է Իրաքում: Գրոհայինների ձեռքից արդեն զոհվել են հազարավոր «այլահավատներ»՝ շիաներ, քրիստոնյաներ, եզդիներ: Լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն՝ խմբավորման կազմի մեջ կան նաեւ Եվրոպայի երկրների եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ: