Բրիտանացի թոշակառուն կարող է Գինեսի ռեկորդների գրքում տեղ ակնկալել, քանի որ շուրջ 100 կգ կշռող 2.5 մետրանոց ալբինոս լոքո է որսացել: Դա այդ տեսակի ամենամեծ ձուկն է, որ երբեւէ որսացել են:
Լոնսեսթոնից 68-ամյա Թոմ Հերրոնը շուրջ 40 րոպե չարչարվել է՝ հսկա լոքոյին հաղթելու համար: Ըստ Mail Online-ի, թոշակառուն ձուկը բռնել է Իսպանիայում, Սեգրե գետում:
Հարկ է նկատել, որ դրանից երկու ժամ առաջ Մեծ Բրիտանիայից եւս մեկ ձկնորս՝ Ջոն Էդվարդսը, Անգլիայի հյուսիսում եւս մեկ լոքո է որսացել, որը 94 կգ է կշռում:
Ի դեպ, երկու ձուկն էլ կշռելուց եւ լուսանկարելուց հետո բաց են թողել:






























