iPad-ը դարձել է ամենատարածված ապրանքանիշն ԱՄՆ-ի 6-12 տարեկան երեխաների շրջանում: Այս մասին գրում է CNET-ը:

Smarty Pants ընկերության անցկացրած հետազոտության արդյունքներով, iPad-ը գլխավորել է երեխաների շրջանում ամենատարածված լավագույն 15 ապրանքանիշերի ցուցակը: iPad-ին հետեւում են Hershey's-ը, Oreos-ը, M&Ms-ը, Doritos-ը, Cheetos-ը, Skittles-ը եւ Disney-ը: Նախկինում ամենատարածված McDonald's-ը հայտնվել է 15-րդ հորիզոնականում:

Ըստ Gazeta.ru-ի, երեք ամիս շարունակ Smarty Pants-ն ԱՄՆ-ում 6.661 երեխայի շրջանում հարցում է անցկացրել: