Կանադայի իրավապահ մարմինները Սիրիայից եւ Իրաքից վերադարձած կանադացիներին կասկածել են Իսլամական պետություն խմբավորման հետ ունեցած կապերի մեջ, հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Կանադայի հանրային անվտանգության նախարարին: 

Թերթը հայտնում է, որ Կանադայի ոստիկանության  տեսուչը նշել է, թե քննություն է իրականացվում 90 կանադացու նկատմամբ: Նա վստահեցրել է, որ կանադացիների անվտանգությանը ոչինչ չի սպառնում:

Կանադայի հետախուզության ղեկավարը հայտնել է, որ բոլոր կասկածյալները մասնակցել են մարտերին` ծայրահեղականների կողմում:
Աղբյուրը հիշեցնում է, որ ԻՊ-ի գործունեությանն ունեցած մասնակցության մասին հայտարարություններ արվել են Կանադայի խորհրդարանի կողմից Իրաքում ԻՊ գրոհայինների դեմ ռազմական գործողությանը երկրի մասնակցությանը հավանություն տալու հենց հաջորդ օրը:  Տվյալ որոշումը ԱՄՆ իշխանությունների հարցման պատասխանն էր:  Սպասվում է, որ Կանադայի զինվորականները այս առաքելությանը կմասնակցեն «վեց ամսից ոչ ավելի», սակայն ցամաքային գործողությանը չեն մասնակցելու: