Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 9-ին վավերացրել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը, հայտնում է banki.ru ֆինանսական պորտալը:
Նույն օրը փաստաթուղթը կքննարկվի նաեւ Հանրապետության խորհրդում (վերին պալատ): Այնուհետեւ պայմանագիրը կներկայացվի նախագահի ստորագրմանը, ինչն ավարտին կհասցնի բելառուսական կողմի վավերացման ընթացակարգը:
Նշենք, որ հոկտեմբերի 9-ին Ղազախստանի Սենատը վավերացրել է «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին» օրենքը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 3-ին ստորագրել է ԵՏՄ մասին պայմանագրի վավերացման օրենքը:




























