Վերջին 400 տարվա ընթացքում ջութակները, կենդանի օրգանիզմների նման, հարմարվում էին իրենց նախնիներին արտաքին տեսքին: Այդ մասին գրում է «»-ն՝ վկայակոչելոբ հետազոտությունը, որն անցկացրել է ամերիկացի գենետիկ Դենիել Չիթվուդը

Աղբյուրը նշում է, որ ջութակը հայտնի գործիք է դարձել 16-րդ դարում. այն ժամանակ Իտալիայի հյուսիսում գործիքը ժամանակից տեսքն է ստացել: Բարոկոյի դարաշրջանում(17-18-րդ դարում) ջութակը վերածվել է «ժողովրդական» գործիքից մասնագիտաանի: Պատճառներից մեկն այն էր, որ ջութակը հնչողությամբ նման է մարդու ձայնին:

Իր հետազոտության շնորհիվ գենետիկը պարզել է կորպուսի ձեւի կախվածությունը ջութակների ստեղծողների միջեւ բարեկամական կապերի առկայությունից: Առաջին հայացքից, զարմանալի չէ, քանի որ գործիքի արտադրությունը հաճախ ընտանեկան գործ էր՝ հայրն ու որդին կարող էին միասին նույն ոճով աշխատել: Այնուամենայնիվ, պրոֆեսորը պարզել է, որ անգամ հեռավոր բարեկամները, որոնք տարբեր ազգանուններ են ունեցել, հիմնական նույն ոճի գործիքներ են արտադրել:

Պրոֆեսորի հետազոտած գործիքները մեծամասմբ պատրաստվել էին իտալական Կրեմոն, Նեապոլ, Միլան, Վենեցիա, Թուրին քաղաքներում, ինչպես նաեւ Ֆրանսիայում՝ Փարիզում: