Այսօր, կրասնոդարյան «Կուբանի» հետ պայմանագիր կստորագրի հայկական մասնագետ Պողոս Գալստյանը, որը «Կուբանում» աշխատել է ողջ անցյալ տարին եւ այս շրջանի սկիզբը։ երեւանյան «Արարատի» 48-ամյա նախկին ֆուտբոլիստը 2008 թ-ի օգոստոսի 10-ին գլխավորել է թիմը՝ Սերգեյ Պավլովի պաշտոնաթող լինելուց հետո։ Նրա ղեկավարությամբ «Կուբանը» ամրապնդվել է առաջին դիվիզիոնի աղյուսակի երկրորդ տեղում։ Օգոստոսի 1-ին, կրասնոդարցիների գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Օլեգ Պրոտասովը, Գալստյանը տեղ է զբաղեցրել ակումբի մարզչական շտաբում եւ երեք փուլ հետո «Կուբանը» իրեն մուտք է ապահովել պրեմյեր-լիգա։

2009թ մայիսի վերջին, երբ կուբանցիների մարզչական շտաբը գլխավորում էր Սերգեյ Օվչիննիկովը, Գալստյանը հեռացել էր ակումբից՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով, իսկ մեկ ամիս անց գլխավորել է մոսկովյան «Նիկան», որտեղ ժամանակին հասցրել էր աշխատել (2000-2006 թթ.)։

Նշենք, որ «Կուբանը» 17 հանդիպումներում հավաքել է 14 միավոր եւ հիմա Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը։