Ֆրանսահայ քանդակագործ Թորոսը Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտի Ռոման-սյուր-Իզեր քաղաքի իր արվեստանոցում նշել է իր ստեղծագործական գործունեության 70-ամյակը: Այս մասին գրում է ֆրանսիական «Le Dauphiné Libéré» թերթը:
«Նա լավ մարդ է, որին մենք ցանկանում ենք ավելի հաճախ տեսնել ու ճանաչել»միջոցառման ժամանակ ասել է Դրոմի գերագույն խորհրդի նախագահ Դիդիե Գիյոմը՝ քանդակագործին անվանելով «Դրոմի ամենաիսկական հայ բնակիչը»:
«10 տարեկանում Թորոսը Սիրիայում դպրոց հաճախելու կամ սովորելու իրավունք չի ունեցել»,-ասել է նրա կինը՝ հավելելով, որ խոչընդոտները նրա մոտ ուժեղ բնավորություն են ձեւավորել:
Նա իր ձեռքերով սկսել է կյանքի կոչել իր գաղափարներն ու զգացմունքները՝ ստեղծելով անզուգական քանդակներ:




























