Ելույթ ունենալով ամերիկյան Այովա նահանգից հաջորդ սենատոր Բրյուս Բրեյլիին աջակցելու նպատակով կազմակերպված միջոցառմանը՝ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման յոթ անգամ աղավաղել է դեմոկրատ թեկնածուի ազգանունը: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

«Ես շատ ուրախ եմ այսօր Այովա նահանգից հաջորդ սենատորի՝ մեր ընկեր Բրյուս Բեյլիին աջակցելու նպատակով այստեղ գտնվելու համար»,- ելույթի սկզբում ասել է առաջին տիկինը:

«Եթե դուք առաջնորդ եք ուզում, ով կիսում է ձեր արժեքներն ու ձեր շահերը ներկայացնելու է Վաշինգտոնում, ապա պետք է ընտրեք Բրյուս Բեյլիին»,- ասել է նա՝ երկրորդ անգամ աղավաղելով Բրեյլիի ազգանունը:

Միշել Օբաման սենատորի ազգանունը սխալ է արտասանել եւս հինգ անգամ, մինչեւ հավաքվածներից մեկը հասկացրել է, որ նա սխալվում է: «Բրեյլի՞»,- հարցրել է նա: «Իսկ ես ի՞նչ ասացի: Ծերանում եմ»,- հավելել է Միշել Օբաման: