Բժշիկները հերքել են լայնորեն շրջանառվող տեղեկությունները, որ կանանց գոտկատեղի հատվածում արված դաջվածքները վտանգավոր են ծննդաբերության ժամանակ եւ կարող են կաթվածի պատճառ դառնալ, գրում է Lenta.ru-ն:

Ինչպես նշում է պարբերականը, բժիշկները այս կերպ արձագանքել են Պետդումայի պատգամավորների առաջարկությանը՝ դաջվածքի սրահների աշխատակցիներին պարտադրել նախազգուշացնել կանանց իրանի դաջվածքների վտանգի մասին:

«Ստացվում է, որ տղամարդկանց նույնպես չի կարելի դաջվածք անել: Նրանց էլ են ներմկանային ներարկումներն արվում», - նշել է մանկաբարձ-գինեկոլոգ Արկադի Կոտլյարը: Դաջվածքի թանաքային պիգմենտը չի կարող ներթափանցել ողնուղեղ, քանի որ այն գտնվում է միայն մաշկի մեջ: «Եթե ներկերի հետ վարակ է փոխանցվել, ապա բորբոքումը գործնականում միանգամից է սկսվում: Եթե ոչ մի բորբոքում չկա, ապա խնդիր նույնպես չկա», - հայտարարել է բժիշկը:

Ռուսաստանի մանկաբարձ-գինեկոլոգների միության նախագահ Վլադիմիր Սերովը գոտկատեղին դաջվածքի պատճառով կաթվածի վտանգը անվանել է «մաքուր երեւակայություն»: