Տարեց բրիտանացի Ջեյմս Ռոուզը դարձել է սեռը փոխած ամենածեր մարդը, գրում է LifeNews-ը:

Ըստ աղբյուրի` 81 տարեկան բրիտանացին իր համար Ռութ անունն է ընտրել: Ըստ «բրիտանուհու»` նախքան վիրահատությունը նա իրեն ողջ կյանքում լիարժեք մարդ  չի զգացել: 

Աղբյուրը նշում է, որ չորս տարի առաջ Ռոուզը սկսել է կանացի հորմոններ խմել, իսկ հուլիսին  տղամարդու սեռական օրգանների հեռացման վիրահատության է ենթարկվել: «Ես միշտ էլ զգացել եմ, որ ճիշտ մարմնում չեմ», - ասում է Ռութը:

Բրիտանուհին նաեւ պատմել է, որ վախեցել է վիրահատությունից տարիքի պատճառով, սակայն վիրաբույժները վստահեցրել են, որ ամեն ինչ հաջող կանցնի: Ռութի վիրահատություն արժեցել է 4 հազար դոլար: