Դամֆրիս եւ Հալոուեյ մարզերից ոչ հեռու՝ շոտլանդական եկեղեցու տարածքում վիկինգներին պատկանող գանձ է հայտնաբերվել, գրում է բրիատանական «Metro» պարբերականը:

Գտածոների շարքում հատկապես հետաքրքրիր է ենթադրաբար 9-րդ կամ 10-րդ դարերին պատկանող արծաթե խաչը:

Տասնյակ արծաթյա մատանիներն ու սալիկները թաղված են եղել ընդամնեը մի քանի սանտիմետր խորության տակ:

Փորձագետները համոզված են, որ սա երկրի պատմության ամենակարեւոր եւ նշանակալի գտածոներից է: Գանձերի հայտնաբերման հստակ տեղը գաղտնի է պահվում: