Դանիայի գյուղատնտեսության նախարար Դեն Յորգենսենը ցանկանում է երկրում զոոֆիլիան արգելել, գրում է NEWSru-ն:

Ինչպես նշում է աղբյուրը, կենդանիների հետ սեքսը (անասնապղծությունը) բոլոր հարեւան երկրներում արգելված է, ինչի առիթով Դանիայում ավելացել է զոոֆիլների ներհոսքը: «Ես որոշեցի, որ մենք մի շարք պատճառներով պետք է արգելենք կենդանիների հետ սեքսը: Դրանցից ամենակարեւորը, որ դեպքերի մեծ մասում առկա է, կենդանիների նկատմամբ բռնություն է: Կենդանիները բնական պատճառներով չեն կարող ոչ ասել», պարբերականը մեջբերում է նախարարին:

Ինչպես հիշեցնում է աղբյուրը, Շվեդիայում կենդանիների հետ սեքսը անօրինական է ճանաչվել 2013թ. ապրիլին, իսկ Նորվեգիայում՝ 2011թ: Այդ պրակտիկան արգելված է նաեւ Գերմանիայում: