Վատիկանում Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց սինոդի խորհուրդը հոկտեմբերի 13-ին կոչ է արել մեծ հարգանքով վերաբերվել նույնասեռականներին եւ ոչ ավանդական զույգերին: Այս մասին նշված է Կաթոլիկ եկեղեցու սինոդի պաշտոնական կայքում:
Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ Կաթոլիկ եկեղեցու կոչում նշվում է, որ «չնայած անկմանը, նրանք կարող են Եկեղեցու արժանի անդամներ դառնալ»:
«Հարկավոր է մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ հասկանալու համար, թե ինչպես նրանց օգնել եւ խրախուսել Աստծո որոնումներում: Միայն նման աջակցության դեպքում նրանք Եկեղեցու լիիրավ մասն կզգան իրենց: Դա վցերաբերում է ինչպես ամուսնալուծված եւ կրկնակի ամուսնացած կաթոլիկներին, այնպես էլ նույնասեռականներին եւ ոչ ավանդական ընտանեկան զույգերին»,- գրեթե մեկ ժամ տեւած ելույթում հայտարարել է հունգարացի կարդինալ Պետեր Էրդոն:





























