Հունիսի 27-ին՝ ժամը 10-ից 24-ը դադարեցվելու են Դեմիրճյան, Ֆրիկ, Անտառային, Սարալանջի, Ջրաշատ փողոցների, Թումանյան փողոցի 37, 37ա, Սարյան փողոցի 24, 24ա, 26 շենքերի, Ազգային ժողովի, Հայաստանի նախագահի նստավայրի, Մաշտոցի պողոտայի Ընդունելությունների տան ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Երեւան-Ջուր» ընկերությունից հայտնում են, որ շինարարական աշխատանքների հետ կապված, հունիսի 28-ին ժամը 10-ից մինչեւ հունիսի 29-ը ժամը 10-ը կդադարեցվի նաեւ Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Արագածի, Արտաշիսյան, Չեխով, Արարատյան, Մայիսի 9-ի, Ե.Թադեւոսյան, Շարուրի, Շիրակ, Մուսաելյան, Ղարիբջանյան, Օդեսայի, Պատկանյան փողոցների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Աէրացիա թաղամասերի, Կողբ փողոցի՝ իր նրբանցքներով եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կջրազրկվի` Լեփսիուսի, Բուսաբանական, Ռուբինյանց, Ռայնիսի, Գոգոլի, Դրոյի, Շովրոյան, Նորաշխարհյան փողոցների, Կ.Ուլնեցու փողոցի 3-րդ փակուղու եւ 1-2 շենքերի, Մ.Ավետիսյան 2-րդ, 3-րդ եւ 4-րդ փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:


























