Թուրքերը, ինչպես եւ ամերիկացիները ներգրավված են համաշխարհային ասպարեզում «Իսլամական պետություն» խմբավորման առաջացման մեջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:
Նրա խոսքով՝ ներկայումս սիրիական հակամարտության եւ «Իսլամական պետության» խմբավորման նկատմամբ թուրքական քաղաքականությունը գրեթե փոփոխությունների չի ենթարկվել: «Բաշար Ասադը Թուքրիայի բարեկամն է եղել. Իսրայելի դեմ պայքարի հողի վրա նրանք շատ լավ հարաբերությունների մեջ էին: Սակայն տվյալ պահին ամեն բան փոխվել է: Սիրիայում իրադարձությունների ամենասկզբից Թուրքիան դարձավ զանազան, այսպես կոչված (ինչպես չափավոր, այնպես էլ ոչ չափավոր)ընդդիմությանը համախմբելու հիմնական պլատֆորմ», - նշեց Նադեին-Ռաեւսկին:
Գաղտնիք չէ, որ Թուրքիայի տարածքում շարունակում են բուժվել իսլամիստները: «Եվ մենք շատ լավ գիտենք, որ ԱՄՆ-ն այսպես կոչված չափավոր ընդդիմություն էր պատրաստում Հորդանանի տարածքում: Սակայն այդ չափավոր ընդդիմությունը հանգիստ կերպով հոսեց ԻՊ-ի շարքեր՝ ստանալով ամերիկյան զենք եւ ուսուցում: Այսինքն, թուրքերը, ինչպես եւ ամերիկացիները, մասնակից եղան համաշխարհային ասպարեզում ԻՊ-ի առաջացմանը», - ընդգծեց Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:
Սակայն թուրքագետի խոսքով՝ Թուրքիան կանգնած է նաեւ այլ խնդիրների առաջ. առաջին հերթին, փորձում է կարծես թե չուժեղացնել իր հակառակորդներին: «Թուրքերը Բաշար Ասադին հակառակորդ են համարում: Իզուր չեն թուրքական լավագուն տանկային բրիգադները շարվել սահմանին եւ իբրեւ թե սպասում են: Պարզ է, որ նրանք չեն ցանկանում Ասադի դիրքերի հզորացում, մյուս կողմից քրդերին Սիրիայի տարածք չեն թողնում», - հավելեց թուրքագետը:




























