Նավթի գների անկման հետեւանքով ռուսական բյուջեի ծախսերը կարող են կրճատվել, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Դուք գիտեք, որ եւ էներգակիրները, եւ մեր որոշ ավանդական ապրանքներ ճգնաժամ են ապրում: Ուստի մենք ստիպված ենք վերանայել բյուջեն՝ ի օգուտ բյուջեի ծախսերի կրճատման», - լրացուցիչ ֆինանսավորում առանձանցնելու առաջարկությանը այսպես է պատասխանել է ՌԴ նախագահը: Միեւնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ բյուջեն խիստ է, բայց հավասարակաշռված:

Նշենք, որ Քուվեյթը նավթի գնի եւս 14%-անոց անկում է կանխատեսում, քանի որ OPEC-ի երկրներում նավթի արդյունահանման կրճատման հնարավորություն չի տեսնում: Հոկտեմբերի 13-ին բարելի դիմաց Brent տեսակի նավթի արժեքը Լոնդոնում կազմում է 88,4 դոլար: Երեք ամսվա ընթացքում գնանշումը 20%-ով նվազել է: