Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցությունը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանում Ֆրանսիական համալսարան այցի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով Բաքվում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը, որ քննարկվել են Կասպից ծովի տարածքում հավաքական անվտանգության համակարգի ձեւավորվման հեռանկարները, նախարարը նշեց. «Այնտեղ կան 5 պետություններ, որոնք պետք է համագործակցեն: Մենք նորմալ ենք դիտարկում այդ համագործակցությունը, որը կհանգեցնի այդ տարածաշրջանում անվտանգության խնդիրների՝ առավել ամուր հիմքերի վրա դրվելուն: Առանց համագործակցության այդ տարածաշրջանը անվտանգության տեսակետից չի կարող նորմալ գոյատեւել», - ընդգծեց Սեյրան Օհանյանը:




























