Ամենահարուստ ամերիկացի Բիլ Գեյթսը դարձել է Քալիֆորնիայի ռանչոյի սեփականատեր, որի համար վճարել է 18 մլն դոլար: Այդ մասին գրում է «Vesti»-ն:

Microsoft կորպորացիայի ղեկավարը ձիերի ֆերման կնվիրի 18-ամյա աղջկան՝ Ջենիֆերին, ով պրոֆեսիոնալ կերպով ձիասպորտով է զբաղվում:

Ռանչոն վաճառքի էր հանվել 2010թ.-ին: Սկզբնական գինը սահմանվել է 30 մլն դոլար, սակայն գնորդ այդպես էլ չի հայտնվել:

90 հա ընդհանուր մակերեսով ռանչոյի նախորդ սեփականատերն այն գնել է 1995թ.: