Ադրբեջանական գերության մեջ հայտնված Կարեն Պետրոսյանի մարմինը կհանձնեն դատաբժշկական փորձաքննության: Հարցով զբաղվում է պաշտպանության նախարարությունը՝ երկրի համապատասխան մարմինների եւ միջազգային կառույցների հետ համատեղ: Այդ մասին ասօր՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանում Ֆրանսիական համալսարան այցի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում այս միջադեպին իրավական գնահատական կտրվի:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Հաջորդ օրն արդեն՝ օգոստոսին 8-ին, ադրբեջանական կողմը տեղեկություն տարածեց իբր «սրտի անբավարարության հետեւանքով» գերու մահվան մասին: Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները Կարեն Պետրոսյանի դին հանձնեցին Հայաստանին: