Կրթության եւ գիտության ներուժի օգտագործումը ռազմական նպատակներով Հայաստանի ՊՆ-ի գործունեության ամենակարեւոր ուղղություններից մեկն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Ֆրանսիական համալսարան կատարած հերթական այցելության ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ արդեն 15-րդ տարին է, ինչ Հայաստանում ֆրանսիական համալսարանը մեծ դեր է խաղում հայ երիտասարդության կրթության առումով: «Մենք համագործակցության ծրագրեր ունենք, եւ այդ համագործակցության շրջանակում մի քանի ուսանողներ պրակտիկա են անցնում ՊՆ համապատասխան կառույցներում: Մենք օգտագործում ենք ուսանողների գիտելիքները բանակի այս կամ այն ոլորտի զարգացման համար, եւ ինչու ոչ, ցանկացող պրակտիկանտները մնում են աշխատելու բանակում»,-ասել է Սեյրան Օհանյանը:




























