Մի շարք հարցերի շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները պահպանվում են: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ Փարիզում կայացած հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ջոն Քերրիի հետ քննարկել ենք մենք թվով հարցեր, անդրադարձել ենք նաեւ երկկողմ հարաբերություններին, քանի որ դրանցում կան որոշ խնդիրներ, այդ թվում՝ մարդասիրական բնույթի, որոնք վերաբերում են Ռուսաստանի քաղաքացիների ճակատագրին: Սակայն հիմնական հարցերը վերաբերվել են միջազգային օրակարգին»,- Լավրովի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով, գոյություն ունեն հարցեր, որոնց շուրջ Մոսկվայի եւ Վաշինգտոնի դիրքորոշումները չեն համընկնում, եւ այդ հարցերի շուրջ լուծումներ գտնելն ընդհանուր շահերից է բխում: «Իմ կարծիքով՝ հանդիպումն օգտակար էր: Մենք պայմանավորվեցինք շարունակել շփումները, որպեսզի այդ բոլոր հարցերի առումով առաջ շարժվենք»,- հայտարարել է նախարարը:




























