«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները, իսլամիստական շարժումների ներկայացուցիչների մասնակցությամբ, Լիբիայում Ֆուտբոլի միջազգային առաջնություն կանցկացնեն, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջնությունը կանցկացվի Միջերկրական ծովի ափին՝ ահաբեկիչների կողմից վերահսկվող Դերնա քաղաքում: Լիբիայի իսլամիստներից բացի, ֆուտբոլի առաջնության նպատակով այնտեղ կմեկնեն Աֆղանստանի, Եգիպտոսի, Իրաքի եւ Սիրիայի ահաբեկիչները:
Ահաբեկչական մրցախաղի մասնակիցները ֆուտբոլ կխաղան շարիաթի օրենքներին չհակասող իրենց իսկ կանոններով: Առաջնությունն ուղղված է ծայրահեղականության քարոզչության առաջխաղացմանն ու վերջիններիս շարքերում երիտասարդների նեգրավմանը:




























