Պետերբուրգում 50 մլն դոլարի նկարներով պահեստ է հայտնաբերվել, հայտնում է «Ռոսբալտը»:
Ըստ աղբյուրի՝ ՌԴ ԱԴԾ-ի Քննչական կոմիտեի աշխատակիցները XVII-XVIII դարերի 200 կտավ են հայտնաբերել: Նաեւ հնագույն սրբապատկերներ են հայտնաբերվել: Արվեստի գործերը նկարագրություն եւ հերթական համարներ չեն ունեցել:
Ըստ աղբյուրի՝ պահեստը հավանաբար Մոսկվայի մարզի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուզնոցովին է պատկանում, որին մեղադրում են բյուջեից 10 մլրդ ռուբլի հափշտակելու համար:
Հավաքածուատերը յուրաքանչյուր կտավը պոլիէթիլենի եւ ստվարաթղթի մեջ էր փաթեթավորվել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ալեքսեյ Կուզնոցովը միջազգային հետախուզման տակ է 2010թ.-ից: 2008թ. նա լքել էր պաշտոնը եւ մեկնել Ամերիկա, ավելի ուշ նրան միացել էր կինը՝ Ժաննա Բուլլոքը:




























