Երեւան-Մեղրի ճանապարհի 218-րդ կմ-ին, հոկտեմբերի 14-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: