Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 12.15-ին, բաժին է ներկայացել 41-ամյա Վահագն Ու.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2009 թ. օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /Ավազակությունը/ 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 5-րդ կետերի մեղադրանքով:



























