Անհայտ տղամարդը մահացու ծեծի է ենթարկել Մոսկվայի սրճարաններից մեկի այցելուին՝ ընկերուհու հետ բարձրաձայն վեճի համար, հայտնում է NEWSru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
Աղբյուրը նշում է, որ տուժածի լեզվակռիվն ընկերուհու հետ գրավել է անցորդի ուշադրությունը, որը գազանաբար ծեծել է անհարգալից երիտասարդին: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 14 –ին՝ ժ. 18:00-ին, «Չին չին» սրճարան-ռեստորանի մուտքի մոտ: 46-ամյա մոսկվացին իր ծանոթ աղջկա հետ դուրս է եկել սրճարանից, որից հետո նրանց միջեւ վեճ է ծագել: Հարաբերությունները պարզելու ժամանակ՝ զույգին է մոտեցել մի անծանոթ մարդ, որը ձեռքերով եւ ոտքերով մի քանի անգամ հարվածել է տղամարդուն, իսկ հետո փախել: Ստացված վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է:
Ըստ վարկածներից մեկի՝ մահվան պատճառն ընկնելիս ստացած գանգուղեղային վնասվածքն է եղել: Սակայն ենթադրություն կա նաեւ, որ տուժածը մահացել է սրտի կաթվածից:
Մոսկվայի ոստիկանությունը ներկայումս պարզում է մարդասպանի ինքնությունը:



























