ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը չի մասնակցի համանախագահների երեւանյան հանդիպումներին:

«Ես չեմ կարող միանալ համանախագահներին նրանց Երեւան եւ Բաքու այցելությունների ժամանակ՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով»,-Twitter-ի իր միկրոբրոգում գրել է ամերիկացի դիվանագետը՝ հաջողություն մաղթելով իր գործընկերներին ղարաբաղյան բանակցություններում:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել էր, որ միջնորդները Երեւանում կլինեն հոկտեմբերի 17-ին:

Նրանք հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: