Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Հանգանակ» հասարակական կազմակերպության խորհրդի սփյուռքահայ անդամներին եւ հովանավորներին:
Վարչապետը, շնորհավորելով հյուրերին՝ կազմակերպության տասնամյակի առթիվ, ողջունել է Արցախում նրանց կողմից իրականացվող ծրագրերը՝ կարեւորելով տարեցների խնամքի վրա սեւեռված ուշադրությունը: Ա. Հարությունյանն անդրադարձել է կառավարության որդեգրած սոցիալական քաղաքականությանը եւ ընդգծել հասարակական կազմակերպությունների կարեւոր դերը դրա արդյունավետ կյանքի կոչման գործում:
Հյուրերը ներկայացրել են կազմակերպության կատարած աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը: Վարչապետն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու սոցիալական ուղղվածության կարեւոր նախագծերի իրականացմանը:



























