Հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հոկտեմբերի 14-ին, ժամը 09.45-ին հաղորդում է ստացվել, որ «որովայնի աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 47-ամյա Արմեն Ա.-ն եւ հայտնել, որ նշված հասցեում դանակահարվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Արմեն Ա.-ն հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Նոր Արեշի 27-րդ փողոցի թիվ 45 տանը, իրենց հարեւան Անդրանիկը վիճաբանել է իր հետ, որի ժամանակ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է իրեն` պատճառելով վնասվածք:
Պարզվել է, որ Անդրանիկը 52-ամյա Անդրանիկ Գ.-ն է: Անդրանիկ Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:



























