Հայաստանի գազի տնային բաժանորդները ազատված են միացման կետերի սպասարկման կանխավճարների պահանջից: Գազի մատակարարման եւ օգագործման կանոններում համապատասխան փոփոխություններն ընդունվել են այսօր՝ հոկտեմբերի 15-ին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին:
Զարգացման եւ մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը լրագրողներին հայտարարեց, որ այդ փոփոխությունն հաշվի առնելով, բաժանորդները «Գազպրոմ Արմենիայի» հետ 2015թ. հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը նոր պայմանագիր պետք է ստորագրեն: «Դա կիրագործվի սպառողի համար ամենահարմար ձեւով, իսկ նոր պայմանագրի էությունը հանգամանորեն կներկայացնեն լրավամիջոցները», - հավելեց Բուդաղյանը: Նա հստակեցրեց, որ ցանկության դեպքում, բաժանորդները կարող են սպասարկման համար կանխավճար մուծել, սակայն խիստ կամավոր կարգով:




























