Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Մոսկվայի բորսայում Եվրոյի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցեց 52 ռուբլին: Այդ մասին գրում է «Ռոսբալտը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դոլարի փոխարժեքն այսօր 19 կոպեկով իջել է՝ կազմելով 40,73 ռուբլի:

Փոխարժեքի այս շարժին նախորդել է թույլ մակրոտնտեսական վիճակագրության հրապարակումը. ԱՄՆ-ում, սեպտեմբերին մանրածախ վաճառքները, անցած ամսվա համեմատությամբ, 0,3%-ով իջել են:

Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանի բանկը հոկտեմբերի 14-ին 14 կոպեկով բարձրացրել էր երկարժութային միջանցքի սահմանները: Այսպիսով միջանցքի նոր սահմանները կազմում են 36,70-45,70 ռուբլի: