Սիրիայի արտաքին գործերի եւ միգրանտների հարցերով նախարարությունը հայտարարել է, որ սիրիական տարածքում բուֆերային գոտի ստեղծելու Թուրքիայի փորձերը Միացալ ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի, ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի կոպիտ խախտումներ են:

SANA Սիրիական պետական տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ երկրի ԱԳՆ-ն Անկարայի կողմից տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող խախտումներին վերջ դնելու նպատակով միազգային հանրությունից եւ ԱՄԿ-ի ԱԽ-ից օպերատիվ գործողություններ է պահանջել:

Նախարարությունը հայտարարել է, որ Սիրիան կտրականապես մերժում է իր տարածքի ցանկացած շրջանում բուֆերային գոտիների ստեղծումը: «Սիրիան մերժում է իր տարածքում ցանկացած օտարերկրյա ռազմական միջամտություն եւ բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի իր պետական ինքնիշխանությունն եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար», - ասվում է հայտարարությունում: