ԵԽԽՎ-ի նախագահ Ան Բրասորը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Իլգար Մամեդովին, ինչպես նաեւ երկրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտների իրացման նպատակով արագացնել  բարեփոխումները: Այդ մասին տեղեկությունը տեղակայվել է ԵԽԽՎ-ի կայքում:

Իլգար Մամեդովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջնական որոշումից հետո ԵԽԽՎ-ի նախագահ Ան Բրասորը երկրի իշխանություններին կոչ է արել վերջինիս «անհապաղ ազատել, ինչպես նաեւ իրագոծել դատարանի վճիռը, որն արդեն վերջնական է»:

«Իլգար Մամեդովի գործն ընդգծեց Ադրբեջանի արդարադատության համակարգային թերությունները: Դրանք պետք է անհապաղ դիտարկվեն, եւ ես իշխանությունների կոչ եմ անում արագացնել բարեփոխումները՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտներ լիովին իրացնելու համար», - նշել է նա:

Ադրբեջան կատարած իր վերջին այցի ընթացքում ԵԽԽՎ-ի նախագահը բանտում հանդիպել է Իլգար Մամեդովի, ինչպես նաեւ կալանավորված երկու իրավապաշտպանների՝ Թոֆիկ Յաղուբլուի եւ Հիլալ Մամեդովի հոտ:

Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ընդդիմադիր Իլգար Մամեդովին: «Դատարանը մերժել է կառավարության բողոքարկումը, ինչը նշանակում է դատարանի որոշումը վերջնական է: Ուստի կոչ եմ անում իշխանություններին անմիջապես ի կատար ածել դատարանի որոշումն ու ազատ արձակելՄամեդովին»,- հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ ընդդիմադիր Իլգար Մամեդովը ձերբակալվել է Իսմայիլում 2013թ.-ի հունվարի 23-24-ին անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Այս տարվա մարտին Մամեդովին ձերբակալել են ու դատապարտել 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով:

Հիշեցնենք, որ նախկինում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն Ադրբեջանը Մամեդովին պետք է 22 հազար եվրո վճարեր: