ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այս անգամ չի կարողացել ԵԱՀԿ ՄԽ կազմում ժամանել Ադրբեջան: Այդ մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Բաքվում ԱՄՆժի դեսպանությանը
«Թեեւ Ջեյմս Ուորլիքն այս շաբաթ ծրագրում էր Ադրբեջան այցելե ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ, սակայն անձնական պատճառներով չի կարողացել միանալ իր գործընկերներին: Չնայած դրան ԱՄՆ-ը ներկայացված է ադրբեջանական կառավարության հետ հանդիպումներում: Դեսպան Ուորլիքը հավատում է իր գործընկերների այցի արդյունավետությանը, ինչպես նաեւ անհամբեր սպասում է Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը»,- նշվում է ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը(Ռուսաստան) եւ Պիեր Անդրյուն(Ֆրանսիա) արդեն Բաքվում են: Համանախագահների տարածաշրջան կատարած այցը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 18-ը:
Իգոր Պոպովն ու Պիեր Անդրյուն Բաքվից կմեկնեն Երեւան:




























