ԱՄՆ-ի վարչակազմին մոտ աղբյուրները հաղորդում են, որ մի քանի ամսվա ճնշումից հետո Սպիտակ տունը պատրաստվում է հայտարարել հայ որբերի գորգի ցուցադրության մասին: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը:
ANCA-ի գործադիր տնօրենի խոսքով՝ եթե նախագահ Օբամային որոշումն իրական առաջընթացի խորհրդանիշ է, նա հստակ ու առանց վախի կխոսի այդ սարսափելի ու անպատիժ հանցագործության մասին – Հայոց ցեղասպանության մասին: Եթե մյուս կողմից, նախագահի որոշումն իրենից առաջընթացի փոխարինում է, ապա դա անմիջապես ակնհայտ կդառնա նրա հետագա գործողություններով, Թուրքիայի դիրքորոշման անտեսմամբ ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ ոչ միանշանակն արտահայտություններով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սպիտակ տանը պահվող ցուցանմուշի ցուցադրությունը 2013թ.-ի դեկտեմբերին չեղյալ էր հայտարարվել, հնարավոր է Թուրքիայի բացասական արձագանքից խուսափելու համար: Գորգը գործել են հայ որբերը 1920-ական թթ.-ին եւ պաշտոնապես ներկայացրել ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջին 1925թ.-ին: Այն պատրաստել են Հազիր քաղաքում(ներկայիս Լիբանանում գտնվող քաղաք)՝ ի նշան երախտագիտության Հայոց ցեղասպանության տարիներին Միացյալ Նահանգների ցուցաբերած օգնության համար:



























