Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 15-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացել, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Օձուն-Վանաձոր 4-րդ կմ-ի հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 26 OU 256 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 10 մ):
Վարորդը` 1992 թ. ծնված Վ. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:



























