Եվրահանձնաժողովի նոր նախագահ Ժան-Կլոդ Յունկերի առաջարկած եվրահանձնակատարների թեկնածուների ցուցակը հոկտեմբերի 15-ին հաստատվել է ԵՄ Խորհրդի կողմից: Այդ մասին հաղորդում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ժան-Կլոդ Յունկերի առաջարկած ցուցակն ընդունվել է ԵՄ Խորհրդի կողմից Ալյոնկա Բրատուշեկի մերժումից եը Սլովենիայի նոր թեկնածու Վիոլետա Բուլցի նշանակումից հետո:
Հաջորդ քայլը պետք է լինի Յունկերի հայտարարությունն այն մասին, թե ինչ պորտֆել է մտադիր ներկայացնել Բուլցին: Դրան կհաջորդի Եվրախորհրդարանի լսումները, որտեղ պատգամավորները պետք է քննարկեն նոր Եվրահանձնաժողովի ողջ կազմով:




























