Ֆինանսական տեղեկատվության համաշխարհային առաջատար գործակալություններից մեկի՝ Dow Jones-ի ինդեքսը 450 կետով կամ ավելի քան 2.5%-ով նվազել է:

Ըստ gazeta.ru-ի, S&P 500 ինդեքսն իր հերթին նվազել է 2.16%-ով: Անկման պատճառ են դարձել ամերիկյան տնտեսության թույլ ցուցանիշները, ինչպես նաեւ նավթի նվազող գները:

Bloomberg-ի տեղեկատվության համաձայն՝ անկումը գրանցվել է մանրածախ վաճառքների նվազման մասին լուրերի արդյունքում: Կարող էին ազդել նաեւ Թեխասում Էբոլայի տենդի վարակի երկրորդ դեպքի մասին տեղեկությունները: