Հայաստանում ՀՌՕ ռուսական ռազմաբազայի տարածքում ավարտվում են զորամասի թանգարանի վերանորոգման-վերականգնողական աշխատանքները:

ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ թանգարանի բացումը նախատեսված է Ռուսաստանի հերոս, զինագործ, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի ծննդյան օրը: նույն օրը կբացվի նաեւ վերջինիս հուշարձանը:

Ներկայումս կահույքի եւ ցուցանմուշների տեղակայման, լուսավորության, սրահների գեղարվեստական ձեւավորման եւ բերդի մանրակերտի վերականգնման աշխատանքներն են ընթանում: