Աշխարհահռչակ ամերիկացի երգիչ Սթիվի Ուանդերը և նրա հարսնացուն՝ մոդել Տոմիկա Ռոբին Բրեյսին շուտով եռյակ կունենան, հայտնում է Lenta.ru-ն: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ երգիչը չի ցանկացել կիսվել այդ լուրով, սակայն մամուլին այդ մասին տեղեկացրել է Ուանդերի մտերիմ ընկերներից մեկը: «Սա չնախատեսված հղիություն է, սակայն զույգը շատ երջանիկ է և անհամբերությամբ է սպասում միանգամից 3 երեխայի» - լրագրողներին պատմել է անանուն աղբյուրը:

Պարբերականը գրում է, որ ապագա հորը չի շփոթեցնում հայրական տարիքի համար բավականին ծեր լինելը:

Ուանդերն ու Բեյսին արդեն դաստիարակում են իրենց մեկ տարեկան տղային:

Սթիվի Ուանդերը ծնվել է Միչիգան նահանգում: Վերջինս պարբերաբար հայտնում է բոլոր ժամանակների լավագույն ոկալիստների ցուցակներում, 25 անգամ արժանացել է «Գրեմի» մրցանակին: