Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երեւան-Արտաշատ ճանապարհին՝ Ջրահովիտ գյուղի հատվածում, անհայտ անձը չպարզված ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու եւ դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ տղամարդու ինքնությունը պարզելու, ինչպես եւ անհայտ ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: